Դդմիկից աջիկա….երբևէ փորձե՞լ եք այսքան համեղ աջիկա…

Առաջարկում ենք պատրաստել շատ համեղ աջիկա, որի հիմնական բաղադրիչը դդմիկն է:

safe_image

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • դդմիկ՝ 3կգ
  • գազար՝ 500գ
  • բուլղարական պղպեղ՝ 500գ
  • սխտոր՝ 5 գլուխ
  • լոլիկ՝ 1.5կգ
  • կարմր աղացած պղպեղ՝ 2.5ճ.գ.
  • շաքարավազ՝ 100գ
  • աղ՝ 2ճ.գ.
  • ձեթ՝ 200գ
  • քացախ 9%՝ 100մլ

Ինչպես պատրաստել աջիկան.

Լոլիկն աղալ: Դդմիկը մաքրել և նույնպես աղալ:

Մաքրել պղպեղն ու գազարը, աղալ: Ճզմել սխտորը:

Ամբողջ բանջարեղենը խառնել, ավելացնել աղը, շաքարավազը, ձեթը:

Եփել միջին կրակի վրա՝ 40 րոպե, պարբերաբար խառնել: Դրանից հետո ավելացնել կարմիր պղպեղը, քացախը և եփել ևս 10 րոպե:

Աջիկան լցել ստերիլիզացված բանկաների մեջ և փակել: Շուռ տալ, փաթաթել ծածկոցով և թողնել՝ մինչ լիարժեք սառելը:

Картинки по запросу Аджика из кабачков

Բարի ախորժակ:

Like this post? Please share to your friends: