Անպայման փորձեք պատրաստել այս հիաքանչ բիսկվիթը, շատ օրիգինալ տեսք ունի, սակայն այնքան հեշտ է պատրաստվում, որ կստացվի նույնիսկ սկսնակների մոտ:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- 100գ փափկած կարագ
- 200գ շաքարավազ
- 4 ձու
- վանիլին
- 150գ ալյուր
- 50գ եգիպտացորենի կրախմալ
- 1թ.գ. փխրեցուցիչ
- մի պտղունձ աղ
- կակաո
Պատրաստման եղանակ.
Կարագն ու շաքարավազը հարել՝ մինչ սպիտակ զանգված կստացվի: Պատառաքաղով խառնել ձուն, վանիլինը և անդադար հարելով՝ մաս-մաս միացնել կարագի հետ: Առանձին տարայի մեջ մաղելով խառնել ալյուրը, կրախմալը, աղն ու փխրեցուցիչը: Փայտե գդալով խառնելով հեղուկ զանգվածը՝ մեջը ավելացնել ալյուրային խառնուրդը:
Խմորը բաժանել 2 մասի: Մի կեսը դնել մի կողմ: Մյուս կեսը բաժանել երկու մասի՝ շատ և քիչ: Ավելի մեծ բաժին խմորին 2ճ.գ. մաղած կակաո ավելացնել, իսկ մյուս բաժնին՝ 1/4ճ.գ. կակաո+1/2ճ.գ. ալյուր:
Նախապատրաստել տապակը. յուղաթուղթ փռել, կարագ քսել և ալյուր ցանել: Խմորի բոլոր բաժինները լցնել տոպրակի կամ հրուշակեղենային պարկերի մեջ:
Սպիտակ խմորով 3 շրջան նկարել՝ միմյանց միջև հեռավորություն թողնելով: Սպիտակ գծերի միջև ընկած հատվածում մուգ խմոր լցնել: Պետք չէ ձգտել անթերի գծեր ստանալ: Մուգ գույնի վրա բաց շագանակագույնով շրջաններ անել:
Կրկին վերցնել ամենամուգ խմորը, ծածկել բաց շագանակագույն խմորով արված գծերը: Սպիտակ խմորով ծածկել ամբողջ մակերեսը:
Ուղարկել մինչև 180 ջերմաստիճանի տաքացրած ջեռոցը և թխել 40 րոպե:
Բարի ախորժակ:
Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը