Ասօր կպատմենք, թե ինչպես կարող եք տան պայմաններում հեշտությամբ լավաշ թխել: 1 ժամում 40-45 հատ կհասցնեք պատրաստել:
Բաղադրիչների նշված քանակից ստացվում է 20-21 հատ:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- 1թ.գ. չոր խմորիչ, կարելի է առանց դրա օգտագործման
- 1թ.գ. աղ
- 0.5թ.գ. շաքարավազ
- 1ճ.գ. ձեթ
- 1 բաժակ գոլ ջուր
- 3 բաժակ ալյուր
Պատրաստման եղանակ.
Սկզբում խառնել խմորիչը, շաքարավազը և մի քիչ ջուր լցնել: Սպասել մի քանի րոպե, ինչից հետո ավելացնել աղը, ձեթը, մնացած ջուրը: Խառնել, ավելացնել ալյուրը և խմոր հունցել:
Ստացվում է փափուկ, հաճելի և էլաստիկ խմոր:
Խմորը բաժանել 18-22 գնդիկների: Ծածկել տոպրակով, թողնել, որ հանգստանա 20 րոպե:
Գրտնակել առաջին գնդիկը, որքան հնարավոր է ձգել ձեռքերով, որ բարակ ստացվի, գրեթե թափանցիկ:
Թխել առանց ձեթի, լավ տաքացրած թավայի վրա, յուրաքանչյուր կողմից մի քանի վարկյան:
Դնել նախապատրաստված մակերեսի վրա և դեռ տաք լավաշի վրա մի քիչ ջուր ցողել:
Ծածկել տոպրակով:
Թխել նաև մյուս լավաշները:
Փորձեք, այսպիսի լավաշը հաստատ դուր կգա ձեզ: Բարի ախորժակ:
Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը