Արագ և համեղ թխվածքաբլիթ, թխվում է 15 րոպեում․․․ հանգստյան օրն ավելի հաճելի դարձրեք

Բաղադրատոմսը շատ պարզ ու հեշտ է, գլուխ կհանեն նույնիսկ նրանք, ովքեր խոհարարական փորձ չունեն։

Թխվածքաբլիթը շատ փափուկ է ստացվում, բերանում հալվող։ Խորհուրդ ենք տալիս պատրաստել։

Сахарное печенье за 20 минут

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • ալյուր՝ 400գ
  • կարագ՝ 100գ
  • շաքարավազ՝ 200գ
  • ձու՝ 1 հատ
  • կաթ՝ 70մլ
  • փխրեցուցիչ՝ 1թ․գ․
  • վանիլին
  • աղ՝ մի պտղունձ

Պատրաստման եղանակ․

Փափկած կարագը դնել խորը տարայի մեջ։ Ավելացնել կարագն ու վանիլինը։

Հարել 3-4 րոպե։ Այնուհետև ընդհանուր զանգվածին 1 ձու ավելացնել։

Շարունակել հարել՝ մինչ միասեռ զանգված կստացվի։

Ավելացնել կաթը, ինչից հետո հարել ևս 2-3 րոպե։

Փխրեցուցիչը խառնել ալյուրի հետ, մի պտղունձ աղ ավելացնել։

Ալյուրով խառնուրդը միացնել ընդհանուր զանգվածի հետ, խմոր հունցել։

Սեղանին ալյուր ցանել և դնել խմորը։ Խմորը մի քանի րոպե հունցել սեղանի վրա, որ հարթ լինի։

Գրտնակել՝ 3-4մմ հաստությամբ շերտ ստանալով։

Խմորի մնացորդները հավաքել ու նորից գրտնակել։ Ֆորմայով թխվածքաբլիթներ կտրել։

Տապակը ծածկել յուղաթղթով, մեջը դնել նախապատրաստված թխվածքաբլիթները։ Կաթ քսել ու շաքարավազ ցանել։ Տաքացնել ջեռոցը մինչ 200 ջերմաստիճանի, մեջն ուղարկել տապակը և թխել 12-15 րոպե, մինչ ոսկեգույն դառնալը։

Մատուցել գոլ վիճակում։

САХАРНОЕ Печенье к чаю на скорую руку | 20 минут и все готово ...

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

 

Like this post? Please share to your friends: