Արագ տորթ ՛՛Տղամարդու իդեալ՛՛

Այս տորթն այնքան համեղ է ստացվում, որ սեղանին երկար չի մնում:

Բաղադրիչներ

  • ձու՝ 4 հատ
  • շաքարավազ՝ 1 բաժակ
  • սոդա՝ 1թ.գ.
  • մեղր կամ մուրաբայի օշարակ՝ կես բաժակ
  • ալյուր՝ 2,5 բաժակ

Կրեմի համար.

  • կաթ՝ 1 բաժակ
  • ալյուր՝ 2 ճ.գ.
  • շաքարավազ՝ 1 բաժակ
  • կարագ՝ 250գ
  • մանրեցրած ընկույզ՝ 1 բաժակ

Պատրաստման եղանակ.

Ձուն հարում ենք շաքարավազի հետ, ավելացնում ենք մեղրը, սոդան և ալյուրը: Լավ հարում ենք և խմորը բաժանում 4 մասի: Ջեռոցի թավան ծածկում ենք փայլաթիթեղով և լցնում ենք խմորը: Թխում ենք 180-200 աստիճանի տակ:

Պատրաստում ենք կրեմը.

Կաթը, ալյուրը եփում ենք մինչ խտանալը, սառեցնում և ավելացնում ենք շաքարավազը և կարագը, նաև ընկույզը: Լավ խառնում ենք:

Պատրաստի կորժերին կրեմ ենք քսում և զարդարում ենք քերած շոկոլադով:

Похожее изображение

Բարի ախորժակ…

 

 

Like this post? Please share to your friends: