Անկրկնելի բանանե սուֆլե՝ շատ ցածր կալորիականությամբ

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում շատ համեղ աղանդերի բաղադրատոմս, որը դուր կգա բոլորին:

Այն ոչ միայն հիացնող համային հատկություններով է օժտված, այլև շատ ցածր կալորիականություն ունի: Պարզ բաղադրիչներ է պարունակում և շատ հեշտ է պատրաստվում:

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • 3 բանան
  • կես ճաշի գդալ շաքարավազ
  • 20-25 գ ժելատին
  • 500 գ կաթնաշոռ
  • 100 մլ ջուր

Սկսում ենք պատրաստել.

  1. Բլենդերի մեջ ենք ուղարկում կտրատած բանաը, շաքարավազը և կաթնաշոռը: Միասեռ զանգված ենք դարձնում:
  2. Առանձին տարրայի մեջ խառնում ենք ջուրն ու ժելատինը, դնում ենք ցածր կրակի վրա և անդադար խառնում ենք, մինչև լիովին լուծվի ժելատինը:
  3. Դրանից հետո ժելատինի լուծույթը լցնում ենք բանանի խառնուրդի վրա և լավ խառնում ենք:
  4. Լցնում ենք փոքր ձևավոր ամանների մեջ և դնում սառնարանը մի քանի ժամով:
  5. Երբ սուֆլեն լիովին սառի, շուռ ենք տալիս սովորական ափսեի մեջ, ցանկության դեպքում լցնում ենք հալած շոկոլադ: Սուֆլեն պատրաստ է մատուցման համար:

Бесподобное банановое суфле

Բարի ախորժակ…

Like this post? Please share to your friends: