Այս բաղադրատոմսը ձեզ խելքահան կանի…կպատրաստեմ հենց այսօր, բաղադրիչները կան բոլորիս տանը…

Այսքան համեղ, փափուկ, ախորժելի և պարզ թխվածք երբևէ չեք պատրաստել: Պահանջվում են նվազագույն բաղադրիչներ, սակայն համը կստիպի ձեզ այն հաճախ պատրաստել:

Картинки по запросу "рогалики""

 

Անհրաժեշտ բաղադրիչները.

  • գոլ կաթ՝ 0,5լ
  • ալյուր՝ 1կգ
  • ձու՝ 4 հատ
  • խմորիչ՝ 20գ
  • աղ՝ 2թ.գ.
  • շաքարավազ՝ 3ճ.գ.
  • կարագ՝ 150գ
  • ձեթ՝ 50գ
  • ջեմ կամ կոնֆիտյուր՝ միջուկի համար

Картинки по запросу "рогалики""

 

Պատրաստման եղանակ.

Խմորիչը լուծել գոլ կաթի մեջ և սպասել մի քանի րոպե: Լուծված խմորիչով կաթին ավելացնել աղը, շաքարավազը, ձուն, խառնել ձեռքի հարիչով կամ բլենդերով: Ստացված հեղուկը 15 րոպե թողնել տաք տեղում: Այնուհետև լցնել ալյուրի մեջ:

Սկսել խմոր հունցել: Երբ սկսեք խառնել, ավելացնել հալացրած կարագը, իսկ հետո էլ ձեթը: Խմորը հունցել:

Թողնել, որ խմորը հանգստանա մոտ 1 ժամ՝ տաք տեղում:

Անցնել թխվածքի պատրաստմանը: Սկզբում ընդհանուր խմորը բաժանել փոքր մասերի, գնդիկների ձև տալ: Յուրաքաչնչյուր գնդիկը գրտնակել, մի կողմում կտվածքներ անել՝ առանց եզրերը կտրելու, մյուս կողմում էլ միջուկ դնել: Նկարում ներկայացված է եղանակը:

Նախապատրաստածները դնել յուղաթղթով ծածկված տապակի մեջ, ծածկել տոպրակով և կրկին թողնել որևէ տաք տեղում՝ 40-50 րոպե: Դեղնուցը խառնել 1թ.գ. կաթի հետ և քսել խմորի մակերեսին:

Թխել նախօրոք տաքացրած  ջեռոցում՝ 180 ջերմաստիճանի ներքո, մոտ 25 րոպե:

Картинки по запросу "рогалики""

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Like this post? Please share to your friends: