Ամերիկյան փքաբլիթներ՝ ընդամենը 15 րոպեում. անթերի քաղցրավենիք՝ սուրճի կամ թեյի հետ

Այս փքաբլիթները դուր կգան և մեծերին, և երեխաներին:  Պատրաստվում են շատ արագ, մեծ ջանքեր գործադրելու անհրաժեշտություն չկա:

 

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • մածուն՝ 200մլ
  • շաքարավազ՝ 4ճ.գ.
  • ձու՝ 1 հատ
  • վանիլին՝ 1 պտղունձ
  • կարագ՝ 50գ
  • ալյուր բարձր տեսակի՝ 400-450գ
  • փխրեցուցիչ՝ 1թ.գ.
  • ձեթ՝ տապակելու համար
  • շաքարի փոշի

Похожее изображение

Պատրաստման եղանակ.

Խառնել փափկած կարագը, ձուն և շաքարավազը՝ մինչ միասեռ զանգված կստացվի:

Այնուհետև ավելացնել մածունն ու խառնել:

Ավելացնել ալյուրը՝ խառնած վանիլինի և փխրեցուցիչի հետ: Փափուկ խմոր հունցել:

Սեղանին ալյուր ցանել, կրակին դնել ձեթով թավան, որ տաքանա:

Խմորը գրտնակել՝ մոտ 1սմ հաստությամբ շերտ ստանալով: Տարբեր տրամաչափի երկու բաժակների օգնությամբ կտրել փքաբլիթներ:

Տապակել տաքացած ձեթի՝ երկու կողմից, մինչ գեղեցիկ ոսկեգույն գույն կստացվի:

Պատրաստի փքաբլիթները դնել անձեռոցիկի վրա, որպիսի ավելորդ ձեթը դուրս գա: Մատուցելուց առաջ շաքարի փոշի ցանել:

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Like this post? Please share to your friends: