Ամենահամեղ կոլոլակները. լավագույն բաղադրատոմսը

Կոլոլակ սոուսով

Տավարի մսից պատրաստված կոլակների և սխտորա-սնկային սոուսի համեղ համադրումը:

Բաղադրիչներ.

  • տավարի աղացած միս, ոչ յուղոտ՝ 0,5կգ
  • սոխ՝ 1 հատ
  • ձու՝ 1 հատ
  • ջուր՝ 100մլ
  • թթվասեր՝  2ճ.գ.
  • պաքսիմատ՝ 2ճ.գ.
  • չոր սամիթ

Սոուսի համար.

  • սունկ՝ 200գ
  • սխտոր՝ 3 պճեղ
  • ալյուր՝ 2ճ.գ.
  • ջուր՝ 1,5 բաժակ
  • աղ
  • ձեթ՝ տապակելու համար

Картинки по запросу Тефтели с грибной подливкой.

Պատրաստման եղանակ.

  • Թթվասերը խառնել պաքսիմատի, ջրի հետ, հետո ավելացնել նաև մյուս բաղադրիչները: Զանգվածը լավ խառնել: Փոքր գնդիկներ պատրաստել, տապակել ուժեղ կրակի վրա՝ մինչ դրանք կկարմրեն: Եթե կոլոլակները ներսից չհասցնեն եփել, խնդիր չէ:
  • Կոլոլակները դնել  200 աստիճան տաքացրած ջեռոցը, թողնել մոտ 15 րոպե:
  • Պատրաստել սոուսը: Սխտորը ճզմել այնպես, որ այն պահպանի ձևը: Տապակել, հետո հանել թավայից, նույն ձեթի մեջ տապակել կտրատած սունկը, իսկ քիչ հետո ավելացնել մանր կտրատած սոխը: Ավելացնել ձեթը, որի մեջ տապակել էիք կոլոլակները, ալյուրը և տապակել՝ մինչ այն կկարմրի:
  • Ավելացնել ջուրը և եփել մի քանի րոպե՝ մինչ սոուսի խտանալը:
  • Սոուսը լցնել կոլոլակների վրա և ևս 10-15 րոպեով դնել ջեռոցը:

Սոուսով կոլոլակները պատրաստ են, բարի ախորժակ…

Like this post? Please share to your friends: