Աղցան «Թբիլիսի»․ 10 տարի շարունակ պատրաստում եմ բոլոր առիթներին․ պահպանեք բաղադրատոմսը, սա լավագույն տարբերակն է

Սովորաբար բոլոր հյուրերս զարմանում և հիանում են՝ փորձելով այս անչափ համեղ և առանձնահատուկ աղցանը։ Բաղադրատոմսն իրոք շատ պարզ է, բայց համը․․․ այն ձեզ նույնպես կգրեի։

Картинки по запросу "Салат «Тбилиси» — мое коронное блюдо уже лет 10!"

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 1 տուփ պահածոյացված կարմիր լոբի
  • 200-250գ եփած տավարի միս
  • 1 միջին չափի կարմիր սոխ
  • 1 կարմիր պղպեղ
  • կես կծու պղպեղ
  • 2-3 պճեղ սխտոր
  • 50գ ընկույզ
  • կես կապ համեմ
  • աղացած սև պղպեղ
  • ձիթայուղ և գինու քացախ

Картинки по запросу "Салат «Тбилиси» — мое коронное блюдо уже лет 10!"

Պատրաստման եղանակ․

Սոխը կտրատել կիսաօղակաձև։ Ցանկալի է այն 2 րոպեով դնել եռման ջրի մեջ, այլապես սոխը կկոտրի ամբողջ աղցանի համը։

Հեռացնել բուլղարական պղպեղի կորիզները և ձողիկների կտրատել։

Միսը կտրատել մանր խորանարդիկների։ Կծու պղպեղի կորիզները նույնպես հեռացնել և շատ մանր կտրատել։

Սխտորը ճզմել կամ մանրացնել դանակով։

Ջրքամել կարմիր լոբին։

Միացնել սոխը, միսը, պղպեղները, սխտորը, մանր կտրատած համեմը, բոված և մանրացրած ընկույզը։

Համեմել աղով, սև պղպեղով։

Առանձին պատրաստել սոուսը՝ խառնելով 4-5ճ․գ․ ձիթայուղ և 1ճ․գ․ քացախ։

Լցնել աղցանի վրա, խառնել։

Բարի ախորժակ։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայք

Like this post? Please share to your friends: