Առաջարկում ենք պատրաստել անհավանական համեղ ու օգտակար կոտլետներ, որի հիմնական բաղադրիչներից մեկը դդմիկն է։ Համոզված ենք, որ կոտլետը դուր կգա ձեր ընտանիքի անդամներին և կդառնա սիրելի ուտեստներից մեկը։ Պատրաստվում են շատ հեշտ և արագ, ստացվում են նուրբ, հյութեղ ու ախորժելի։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
- 1 միջին չափի դդմիկ
- 2ճ․գ․ սպիտակաձավար
- 2 ձու
- 2ճ․գ․ ալյուր
- 400գ աղացած միս
- 0,5թ․գ․ աղ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակ․
Դդմիկը լվանալ և անցկացնել մանր քերիչով։ Քամել հյութը։
Խորը տարայի մեջ լցնել աղացած միսը, սպիտակաձավարը, դդմիկը, ձուն և համեմել աղով, պղպեղով։
Խառնել և թողնել 20 րոպե։
Ձեռքերը թրջել ջրով և կոտլետներ ձևավորել։
Կոտլետները թաթախել ալյուրի մեջ և տապակել արդեն տաքացրած ձեթով տապակի մեջ։
Տապակել կոտլետները՝ մինչ ոսկեգույն երանգ ստանալը։
Ցանկության դեպքում կարող եք կոտլետները թխել ջեռոցում, այդ դեպքում կստացվի դիետիկ ուտեստ։ Անթերի ընթրիք է նրանց համար, ովքեր հոգ են տանում առողջության մասին։
Բացի այդ, ալյուրը կարող եք փոխարինել պաքսիմատով, այդ դեպքում կոտլետները կստացվեն խրթխրթան, իսկ միջուկը կլինի հյութեղ։
Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը