24 ժամում հայտնաբերեք զորամասերի «ավտարիտետներին»․ այդ մոլախոտերին կդարձնեմ սպիտակ արջի և կուռկուռի ձագ

Ղարաբաղյան պատերազմի վետերան, պաշտոնաթող գնդապետ Արթուր Ալեքսանյանը  (Ամարասի Արթուր) իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

«Պարզվում է՝ կրիմինալը մեր բանակին ու ժողովրդին պատերազմ է հայտարարել: Այսինքն՝ 1 ամսում 15 սպանությո՞ւն։ Անկախ նրանից՝ ինքնասպանություն է, թե պարզապես սպանություն՝ դա անընդունելի է։

Պաշտպանության նախարարին ու հրամկազմին մեղադրելու և ամենաանհավանական ենթադրություններ անելու փոխարեն առաջարկում եմ հետևալը․

24 ժամում հայտնաբերել զորամասերում հայտնված «ավտարիտետներին» և, այսպես կոչված, գողականներին ու ստեղծել դրանցից դիսբատ (дисциплинарный батальон), այնուհետև ձմեռը ուղարկել Օմարի դիրքերը պաշտպանելու – 35 -50 աստիճան մառոզին, իսկ ամառն էլ՝ Հորադիզ նույն աստիճան «ժարիտներում»: Կտեսնեք՝ այդ «պռաշլյակները» և իրենց ծնողները ոնց են խելքի գալիս։

Շատ հեշտ է դա անել, քանի որ բոլոր զորամասերի հրամանատարները և իրենց մոտ ծպտյալ ծառայող «ասոբիստներն» անգիր գիտեն այդ «խառոշիներին»։

Ու վերջ, ամեն ինչ տեղը կնկնի, և հայոց բանակը կսկսի հանգիստ կատարել իր սուրբ պարտականությունները: Իսկ հասարակությունը հանգիստ շունչ կքաշի, և այլևս ծնողները չեն վախենա իրենց երեխաներին բանակ ուղարկել։

Ես ժամանակին այդպիսի մեկ-երկու դեպք ունեցել և հայտնաբերել եմ իմ զորամասում և այդ մոլախոտերին ուղարկել Օմար՝ դարձնելով նրանց սպիտակ արջի և կուռկուռի ձագ։

Այդ մարդիկ հիմա հանրապետությունում շատ հայտնի, օրինապաշտ քաղաքացիներ են։ Եթե վստահեք ինձ այդ առաքելությունը, սիրով պատրաստ եմ իրականացնել մեր բանակի առողջացման այդ ծրագիրը։

ՀՀ և ԼՂՀ Առաջին աստիճանի մարտական խաչերի ասպետ, հատուկ նշանակության զորքերի (Կարմիր բերետներ) հրամանատար պաշտոնաթող գնդապետ Արթուր Ալեքսանյան։

 

 

 

Like this post? Please share to your friends: