16 ամյա դեռահաս աղջկա երեխայի հայրը նրա պապն է․ արտառոց դեպքի մանրամասները

Կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ, արդյունքում ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում պարզել են 16 տարին չլրացած աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի մի շարք հանգամանքներ:

Վերջինիս հայրը ձերբակալվել է: 2019 թվականի մայիսի 13-ին՝ ժամը 15:20-ին, բժշկական կենտրոնից ոստիկանությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել 14 տարին չլրացած անչափահաս՝ Արմավիրի մարզի բնակչուհի՝ ծնված 2005թ., ով գտնվել է 22-23 շաբաթական հղիության վիճակում:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում:

Անչափահաս աղջիկը ճանաչվել է տուժող: Նախաքննության ընթացքում՝ 2019 թվականի օգոստոսի 12-ին, բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ Արմավիրի մարզի անչափահաս բնակչուհին ծննդաբերել է:

Քրեական գործով կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ հարցաքննվել են մի շարք անձինք, վերցվել են արյան փորձանմուշներ, նշանակվել դատագենետիկական փորձաքննություններ: Փորձաքննությունների արդյունքների համաձայն՝ երեխայի հայրը հանդիսանում է անչափահաս աղջկա հայրը: Վերջինս ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:

Like this post? Please share to your friends: