Օդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերի եղանակը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Օգոստոսի 23-26-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։

Երևան քաղաքում՝
Օգոստոսի 23-24-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Oգոստոսի 25-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 23-26-ին՝ երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ արագությամբ։

Եղանակը Երևանում

Հանրապետության տարածքում`

Oգոստոսի 24-ին կեսօրից հետո, 25-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Օգոստոսի 23-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 24-25-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Like this post? Please share to your friends: