Չի՛ կարելի թույլ տալ վերադարձ դեպի անցյալ

Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

-Չի՛ կարելի թույլ տալ վերադարձ դեպի անցյալ

Համացանցում սկսել են ակտիվորեն քննարկել Նիկոլի քաղաքական կնքահայր Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ի առաջարկները՝ կիսանախագահական համակարգի անցնելու վերաբերյալ: Սա ակնհայտ հետընթաց կլինի թե՛ ժողովրդավարության զարգացման, թե՛ ազգային անվտանգության ամրապնդման և թե՛ պարլամենտարիզմի և քաղաքական բազմակարծության ապահովման տեսակետից: Նման քայլն ավելի կամրապնդի քաղաքական մենաշնորհը մեկ անհատի ձեռքում: Չի՛ կարելի թույլ տալ վերադարձ դեպի անցյալ:
Առաջնայինը պետք է լինեն ոչ թե մեկ մարդու կամ խմբի շահերի սպասարկումն,այլ ազգային անվտանգության ամրապնդումն ու ժողովրդավարական արժեքների ու քաղաքական բազմակարծության պահպանումը:

Հ.Գ. Առաջիկայում ավելի հանգամանալից կանդրադառնամ այն վտանգներին, որն իր մեջ պարունակում է հնարավոր վերադարձը կիսանախագահական համակարգին:

Չի՛ կարելի թույլ տալ վերադարձ դեպի անցյալՀամացանցում սկսել են ակտիվորեն քննարկել Նիկոլի քաղաքական կնքահայր Լևոն…

Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Воскресенье, 17 февраля 2019 г.

Like this post? Please share to your friends: