Ու անգամ տարիներիս փորձն ու գիտելիքը թույլ չտվեցին հասկանալ, որ օրեր առաջվա մեր զրույցը պիտի դառնար վերջինը…Վահե Տեր-Մինասյան

Ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Այսօր կորոնավիրուսային վիճակագրությունն ինձ համար դարձավ նաև խիստ անձնական։ Այսօր մենք կորցրեցինք մեր կոլեկտիվի ամենաբարի մարդուն, որը բազմիցս կյանքի դասեր ու խորհուրդներ է տվել բոլորիս, որին սիրում ու հարգում էինք բոլորս։ Ամենաթեժ կոնֆլիկտն անգամ կարող էր հանգցնել վայրկյանների ընթացքում։ Ամենադժվար պահերին արևի պես ջերմ ժպիտով կարող էր գովել ու ոգևորել։ Կորոնավիրուս կոչվող չարիքը գործում է արագ ու դաժան։ Ու անգամ տարիներիս փորձն ու գիտելիքը թույլ չտվեցին հասկանալ, որ օրեր առաջվա մեր զրույցը պիտի դառնար վերջինը։ Մինչև վերջին օրը բոլորս վստահ էինք, որ մեր տիկին Ռուբինան հաստատ կհաղթի հիվանդությանը։ Չստացվեց…Մենք Քեզ շատ–շատ կկարոտենք»:

Այսօր կորոնավիրուսային վիճակագրությունը ինձ համար դարձավ նաև խիստ անձնական։ Այսօր մենք կորցրեցինք մեր կոլեկտիվի…

Опубликовано Vahe Ter-Minasyan Воскресенье, 31 мая 2020 г.

 

Like this post? Please share to your friends: