Ուշադրություն․ Խնդրում եմ տարածեք, որպեսզի մարդիկ կատարեն համապատասխան միջոցառումներ․ Գագիկ Սուրենյանը զգուշացնում է

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով սպասվող եղանակային պայմանների մասին․

«Ցրտահարության վտանգ կա»․ Գագիկ Սուրենյան

«Ուշադրություն. Հանրապետության հովտային և նախալեռնային գոտում կա ցրտահարության վտանգ

Ապրիլի 7-9-ին Տավուշի, Սյունիքի և Արցախի հովտային գոտիներում օդում սպասվում է -2․․․-3, հողի մակերևույթին -4․․․-5 աստիճան ցուրտ։ Ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերն Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում օդում հնարավոր է 0․․․-1, հողի մակերևույթին -2․․․-3 աստիճան ցուրտ։ Նշված օրերին ծածկեք ջերմոցային տնտեսությունները և հնարավորության դեպքում կատարեք ջեռուցում։

Ապրիլի 6-7-ին, 11-ին շրջանների զգալի մասում, 8-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 7-8-ին լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 7-8-ին աստիճանաբար կնվազի 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 12-15 աստիճանով։

Հ. Գ․ Խնդրում եմ տարածեք, որպեսզի մարդիկ կատարեն համապատասխան միջոցառումներ»։

Like this post? Please share to your friends: