Ուշագրավ. որ զրույցն է նախորդել Վալերի Օսիպյանի հրաժարականին

Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Վալերի Օսիպյանը նույնպես կհեռանա իր պաշտոնից:

Վալերիյ Օսիպյան

Երեկ կայացած Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է երկրում անվտանգային միջավայրի հարցը։ Խոսվել է ԱԱԾ տնօրենի հեռանալու մասին։ Մեզ պատմեցին, որ վարչապետը խոսել է նաեւ Ամուլսարի հանքը գործարկելու մասին եւ շեշտել է ճանապարհը բացելու անհրաժեշտությունը, իսկ Վալերի Օսիպյանը կասկածներ է ունեցել այդ օպերացիայի հետ կապված եւ փորձել է ներկայացնել ուժ կիրառելու վտանգները, ինչից վարչապետը զայրացել է եւ հայտարարել, որ եթե նա ի վիճակի չէ, օպերացիան կիրականացնի ներքին զորքերի ղեկավարը՝ փոխոստիկանապետ Վահե Ղազարյանը։

Ավարտին որոշվել է, որ Օսիպյանը հրաժարականի դիմում կներկայացնի։ Այսօր կհրապարակվի հրամանագիրը։

Նշենք, որ մամուլին հայտնի է դարձել, որ հրաժարական են տալու ուժային բոլոր կառույցների ղեկավարները։

Like this post? Please share to your friends: