Ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով կարող է և պե՛տք է ուժ կիրառի. Նիկոլ Փաշինյանի արձագանքը՝ ոստիկանների գործողություններին

համացանցում տեսանյութ տարածվեց, որտեղ չորսից ավելի ոստիկան խեղդամահ անելով և բիրտ ուժի կիրառմամբ փորձում էին գետնին տապալել և ձերբակալել քաղաքացու, ով չէր կրում դիմակ։ Ավելին, նման անհամաչափ ուժը կիրառվում էր այն դեպքում, երբ քաղաքացին բարձրաձայն գոռում, աղերսում էր «չխեղդել, չցավեցնել», քանի որ ինքը պատրաստ է կատարել ոստիկանների հրահանգները։ Չնայած այդ ամենին, միևնույն է, ոստիկանները շարունակեցին բիրտ ուժի կիրառումը։
Րոպեներ անց, Նիկոլ Նիկոլ Փաշինյանը գրառում կատարեց, որ՝ «սա իմ պահանջն է ոստիկանությունից»։

Ասում են՝ վերջին օրերին վարչապետը նկատում է, որ հանրությունը բացարձակապես չի կատարում կառավարության և հատկապես իր հրահանգները։ Համաձայն շրջանառվող լուրերի՝ վարչապետին անհանգստացնում է ոչ թե այն հանգամանքը, որ քաղաքացիները չեն պահպանում հակահամաճարակային կանոնները, այլ այն, որ ակնհայտ նկատվում է վարչապետի իշխանության գահավիժումը։
Ասում են նաև, որ հանրային անկարգությունների և իշխանության կորստի ահագնացող վտանգը տեսնելով, վարչապետը որոշել է դիմել բիրտ ուժի և այդ նպատակով փողոց հանել նախկին իշխանությունների ժամանակ սադիստական դրսևորումներով աչքի ընկած ոստիկանական այն աշխատակիցներին, որոնց նոր իշխանությունը ներել և արդարացրել էր՝ նմանօրինակ իրավիճակներում օգտագործելու նպատակով։

Վարչապետն իր էջում գրել է.

Նիկոլ Փաշինյանի արձագանքը՝ ոստիկանների գործողություններին

Սիրելի հայրենակիցներ.

Ոստիկանությունը ուժային կառույց է, եւ սահմանված կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհանք ցույց տվողների նկատմամբ, օրենքով սահմանված կարգով կարող է եւ պե՛տք է ուժ կիրառի:

Սա իմ պահանջն է ոստիկանությունից սա նաեւ հանրության պահանջն է ոստիկանությունից:

 

Like this post? Please share to your friends: