Ողբերգական դեպք. ՌԴ-ում մի ամբողջ հայ ընտանիք է զոհվել

ՌԴ Կրասնոդարի մարզում երեկ՝ հուլիսի 16*ին ողբերգական ավտովթարի հետրանքով զոհվել է հայ ընտանիք: Մահացել են Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքի բնակիչները՝ 32-ամյա Միշա Մկրտչյանը, նրա 28-ամյա կինը, 4 եւ 6 տարեկան երեխաները։

Կրասնոդարում ավտովթարից զոհված ընտանիքը Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքից էր: Համայնքապետ Մովսես Մովսիսյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց կատարվածից ուշքի չեն գալիս: Մկրտչյաններն ապրում էին Լեռնակերտում:

Վերջին տարիներին էր Միշան սկսել գնալ արտագնա աշխատանքի: «Գնում, գալիս էր, այս ամառ էլ որոշել էին, որ կինը երեխաների հետ գնա, դե ծովափնյա քաղաք էր, հանգստանային, հետ գային:

Կինն ու երեխաները մի քանի օր առաջ էին գնացել, նորմալ տեղ էին հասել: Ու հիմա էսպիսի դժբախտություն, լեզուս էլ չի պտտվում բառ ասեմ, աչքերիս դիմաց ոնց որ կանգնած են, բոլորս էլ շոկի մեջ ենք: Կինն էլ էր մեր գյուղից:

-Գեղեցիկ, նախանձելի ընտանիք էին,- պատմեց համայնքապետը: Ըստ տեղեկությունների, «Ford» մակնիշի մեքենան կորցրել է կառավարումը դուրս է եկել երթեւեկելի գոտուց՝ բախվելով ծառին:

Like this post? Please share to your friends: