Շատ հզոր բաց նամակ՝ Արփինե Հովհաննիսյանին. Դուք մարդկայնության ո՞ր օրենքից ելնելով եք ձեզ իրավունք վերապահում խոսալ…

Հարգելի Արփինե,

1) Դուք մարդկայնության ո՞ր օրենքից ելնելով եք ձեզ իրավունք վերապահում խոսալ Արցախում ծառայող զինվորի մասին։

Ա) Երբ ձեր խմբակցության կարկառուն ներկայացուցիչը բանակից զինվորի սնունդ էր գողանում, ձեզնից որևէ մեկը մտահոգվում է՞ր զինվորի համար։ Քնելուց առաջ մտածում էի՞ք՝ 《Տենաս իմ հանգիստ քունը ապահովող տղերքը կուշտ ե՞ն։》

Բ) Երբ ձեր կողմից զոռով մեզ նվիրած նախագահը պայմանագիր էր կազմում հող հանձնելու նպատակով մեկդ հարցրե՞ց՝ 《պրն. նախԱԳԱՀ, բա տղերքը՞։ Իրանց հո բան չի լինի՞։ Արցախում ծառայող զինվորները հանուն մեզ ու մեր անկախության են ծառայում》։

Գ) Երբ ժողովրդից 1.000 դրամ էիք մուրում ու էդ փողը ձեզ էիք պահում ինքներդ ձեզ հարցնում էի՞ք 《Կարող ա՞ տղերքին ավելի պետք լինի էս փողը, քան՝ մեզ։ Կարող ա՞ տղուս porche cayenne չառնեմ ժողովրդի փողով》։

Դ) Երբ տղերքը կյանքի գնով սահման պահեցին ձեզնից ինչ֊որ մեկի մտքով անցա՞վ ասի՝ 《Մի արեք հրավառություն էս օրով, ամոթ ունեցեք մի քիչ։ Զոհերի հիշատակը հարգեք։》
Ե) Երբ հերոսի մայրը բաղրամյան 26ի դիմաց խնդրում էր ձեզ բացահայտեք որդու մահվան գործը, ձեզնից մեկը ասեց՝ 《Հրաման մի տուր, հերոսի մայր ա, թող քարշ չտան գետնով։》

Զ) Երբ զինվորը նահանջ հրամանը չկատարելու համար դատվեց ձեզնից ո՞ր մեկը ասեց՝ 《Հայրենիքի համար ա արել, մի դատեք տղուն։ Արցախում ա ծառայել》

Խոսքս ուղղում եմ ուղիղ Arpine Hovhannisyan ֊ին և մնացածին, ովքեր կփորձեն զինվորի անունը շահարկելով իրենց լավ զգան՝ կոչ եմ անում հիշեք, որ ամեն անգամ երբ դուք կխոսաք զինվորի մասին, ես ձեզ կհիշացնեմ, որ դուք մինչև մահ դրա իրավունքը չունեք։ Այ դժողքում՝ ձեզ կհիշացնեն։

Մի եկեք ստեղ ու իմ տղերքի անունը մի տվեք ձեր պիղծ բերանով։ Գոնե սուս մնացեք, որ ցանկություն լինի ձեր հանդեպ ատելությունը պակասեցնելու։

Հաջորդ անգամ էսքան քիչ կետով չեմ սահմանափակվի։

Հիշեցնենք, որ Արփինե Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում հարց ա գրել.
《Հետաքրքիր է, երբ վարչապետն ու իր տիկինը ամեն անգամ ամբողջ ընտանիքով այցելում են Արցախ, այնտեղ ծառայող զինվորների՞ն էլ են ասում, որ նրանք ծառայում են հանուն ոչինչի….》

Like this post? Please share to your friends: