Նվեր Մնացականյանի դիպուկ 1 րոպեն. Նախագահին հայոյելը արտաքին շփումներում օգտակար աշխատանքի համար բացատրելի է

Картинки по запросу Мнацаканян/Time: Поносить президента Армении за отношение к Гюмри-политическая импотенция

Նվեր Մնացականյանի դիպուկ 1 րոպեն:

-Նախագահին հայոյելը արտաքին շփումներում օգտակար աշխատանքի համար մի կերպ բացատրելի է, այն էլ միայն խանդի հողի վրա։ Բայց երբ նրան մեղադրում են այն բանի համար, որ նա չի թաքցնում իր հատուկ ջանքերն ու նպատակը Հայաստանի երկրորդ քաղաքը իր արժեքային բացառիկ նշանակությանը վերադարձնելուն, դա պարզ քաղաքական իմպոտենցիա է։ Առավել տհաճ է, երբ դա անում է նրան ժամանակին բարձր գնահատականներով նախագահ ընտրած իշխանությունը։ Ի դեպ, այդ իշխանությունն էր ներկայացնում նաև նախկին վարչապետը, որին հեղափոխությունն առաջինը հռչակած գյումրեցիները մեծարանքով են հիշում, փողոցն էլ, որտեղ հանրապետական Կարեն Կարապետյանը ներդրումներ էր խրախուսում, նույն գյումրեցիներն առանց սարկազմի կոչել են վարչապետի։ Հիմա կհասկանան նախագահին հեգնող ու ծաղրող քարոզիչները, որ ոչ հեղափոխությունն էր պատահաբար Գյումրիից սկսվել, ոչ էլ հանրապետական վարչապետն էր փողերը քամուն տալիս Հայաստանի աղը համարվող քաղաքում։ Իսկ եթե հեգնում եք, հեգնեք նաև տնակում մարզված օլիմպիական չեմպիոնին, կամ էթնո ջազի գյումրեցի վիրտուոզին, որ երկրաշարժի ավերակներից էր գնացել աշխարհը նվաճելու․ հեգնեք այնքան, մինչև կհասկանաք քաղաք բառի խորքային տեղը ձեր հայրենիքում․․․

Տեսանյութը՝ ստորև.

Like this post? Please share to your friends: