Նոր մանրամասներ են պարզվում․ կրակոցներ արձակած երիտասարդը պահանջում է ազատել Ռոբերտ Քոչարյանին

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ժամը 14:40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։ Այս պահին կրակ բացողն արդեն վնասազերծված է, նրա հետ բանակցել է անձամբ Ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը:

Կրակոցներ արձակած անձը կոչ է անում ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին

Հայտնի է նաև կրակ բացած անձի ինքնությունը: Տարածված տեսանյութերից մեկում լսվում էր, որ կրակ բացողի անունն Արթուր է, հայրանունը՝ Հովիկ:

Քիչ անց նաև հայտնի դարձավ, որ կրակոց արձակողը Արթուր Թորոսյանն է։ Նրա ֆեյսբուքյան էջից պարզ է դառնում, որ Ռոբերտ Քոչարյանի համակիրներից է։ Նա դեռ 2019-ի օգոստոսին գրառում է կատարել՝ հույս հայտնելով, որ Քոչարյանը կլինի ազատության մեջ։

Իսկ նրա ֆեյսբուքյան բոլոր գրառումները սկսվում են «Մտքիդ Ի՞նչ կա» հարցադրումով:

Like this post? Please share to your friends: