Նոր արգելք՝ մարտի 15-ից. Անահիտ Ավանեսյան

Նա նաև ներկայացրեց  2021 թվականին կատարված աշխատանքները, խոսեց անելիքների մասին:

Ավանեսյան նշեց, որ հաշվետու տարում վիրավոր զինծառայողներին տրամադրվող բժշկական օգնության և վերականգնողական բժշկական ծառայությունների ծավալն ընդլայնվել է, պետական հատկացումները` աստիճանաբար աճել:

«Շարունակվել է COVID-19-ի դեմ պայքարը. բժշկական օգնության տրամադրումն ուղեկցվել է պատվաստումային գործընթացի կազմակերպմամբ` թե՛ պոլիկլինիկաներում, թե՛ շարժական կետերի և արտագնա պատվաստումային խմբերի միջոցով», – նշեց նախարարը:

Ավանեսյանի խոսքով, պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով շարունակվել են ուռուցքաբանական հիվանդությունների, գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների, ինչպես նաև սրտի անհետաձգելի վիրահատական ծառայությունների տրամադրումը:  Բնակչության ռիսկային խմբերում իրականացվել է շուրջ 440 հազար սքրինինգային հետազոտություն: Մեկնարկել է կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման ծրագիրը երեք մարզերում:

«Ընդլայնվել է վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող շահառուների ցանկը` ներառյալ 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվածների ծնողները», – նշեց նախարարը:

Նա ընդգծեց, որ առողջապահական համակարգում մեկնարկել և իրականացվել են մեծ ծավալի շինարարական աշխատանքներ:

«2022 թվականին աշխատանքներ կտարվեն մի շարք ուղղություններով`առողջության համապարփակ ապահովագրության ներդնում, առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումներ, «STROKE» գլխի սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագրի ընդլայնում, բարեփոխումներ մանկաբուժության ոլորտում, էլեկտրոնային առողջապահության համակարգի բարելավում, առողջապահական ծառայությունների որակի բարելավման ռազմավարություն», – ասաց նախարարը:

Like this post? Please share to your friends: