Նիկոլ Փաշինյանի կոշտ անդրադարձը՝ Իջևանի դեպքերին

Այսօր  «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» գործարար համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Իջևանի դեպքերին: Ինչպես արդեն ավելի վաղ հայտնել էինք, վերջին օրերին Իջևանում ընթանում են բողքոից ցույցեր, քանի որ աայսուհետ կցուցաբերվի ավելի խիստ մոտեցում՝ անօրինակ ծառահատուկմների դեպքերին:

-Ինձ համար զարմանալի է, որ ՀՀ-ում հնչում են ձայներ, որ ապօրինի ծառահատումների դեմ պայքարը ինչո՞ւ պիտի այդ ծավալով իրականացվի, չէ՞ որ դա ինչ-որ մարդկանց համար հացի փող է:

 

«Կներե՛ք, սա ինձ համար անհասկանալի մոտեցում է, որովհետև հազար ներողություն եմ խնդրում, երբեմնի 1000 դրամ վերցնող ճանապարհային ոստիականի համար էլ 1000 դրամն իր ապրուստի փողն է:

Յուրաքանչյուր կոռուպցիոների վերցրած կաշառքն իր ապրուստի փողն է: Կներեք, գողություն անողի ապրուստի փողը գողությունն է, ավազակություն անողի ապրուստի փողը՝ ավազակությունը, և ի՞նչ է առաջարկվում:

Մենք այսպիսի կոմպրոմիսների չենք գնալու, որովհետև մենք կարծում ենք, որ այսօր արդեն ստեղծել ենք բավարար դաշտ, որպեսզի ՀՀ քաղաքացիները ստեղծարար աշխատանքով իրենց հացը վաստակելու հնարավորություն ունենան»,- ասաց նա:

Like this post? Please share to your friends: