Նիկոլ Փաշինյանը մեկնել է Վրաստան

Հունվարի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանում հանդիպում է ունեցել Վրաստանի կառավարության ղեկավար Մամուկա Բախտաձենի հետ: Հանդիպումը եղել է ոչ ֆորմալ:

Հանդիպման ընթացքում Մամուկա Բախտաձենը կրկին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին: Նա նաև համոզված ասել է, որ երկկողմ հետագա ակտիվ փոխգործակցութունը կնպաստի երկու հարևան ու բարեկամ պետությունների միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը:

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ կարևորում է հայ-վրացական հարաբերությունները ցանկացած ոլորտում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հարաբերությունների օրակարգային հարցեր:

Նիկոլ Փաշինյանը և Մամուկա Բախտաձեն կարճատև հանդիպում են ունեցել նաև հայերով բնակեցված Բոլնիսի գյուղում, որը նախկինում կրում էր Բոլնիս-Խաչեն անունը, բնակիչների հետ:

Like this post? Please share to your friends: