Նիկոլ Փաշինյանը հանդիպել է զոհված զինվորների մայրերի հետ, նաև բողոք ունեցող քաղաքացիների

«Ես հիմա ձեր ասածին չեմ կարող ոչ մի բան հակադարձել, ես չեմ կարող որևէ մեկին ասել սխալ է… մեզ մեղադրում են իրենց նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար»,- դիմելով սևազգեստ մայրերին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ

այսօր «Զինվորի Մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանի գլխավորությամբ, բողոքի ցույց են իրականացնում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը:

Նրանք բողոքում էին, որ ոտնահարված է իրենց արժանապատվությունը, իսկ կառավարությունը անտեսում է իրենց խնդիրները՝ չփորձելով լուծում տալ:

Նշենք, որ Մ. Խաչատրյանը հայտարարեց, որ սևազգեստ մայրերի հետ նստացույց և հացադուլ է իրականացնելու:

Մանրամասները՝ տեսանյութում.

սևազգեստ մայրերի հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետին Նիկոլ Փաշինյանին մոտեցավ քաղաքացի, ով ներկայացրեց իր խնդիրը:

Մանրամասները՝ տեսանյութում.

Like this post? Please share to your friends: