Նեդոումոկ Հայկոյի տեղը նորմալ, գործից հասկացող մեկին դրեք, ափսոս է Երևանը

Razm.info մասնագիտացված կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Երևանի հրդեհներին:

Картинки по запросу Կարեն Վրթանեսյան

Գրառման մեջ ասվում է.

-Ծիծեռնակաբերդի անտառի հրդեհը լրիվ սպասելի էր։ Նորքի բլուրի հրդեհն էլ։ Ու մյուս հրդեհներն էլ, որ գրեթե ամեն օր այս ամառ լինում են։

Ծիծեռնակաբերդի կողքով անցնելիս, չորացած, անխնամ տարածքը տեսնելիս, պարզ էր, որ այսպիսի մի բան լինելու է։

Քաղաք կառավարելը միայն իշխանությունը զավթելով ու ձերքայլականներին պարգևավճարներ գրելով չէ, սելֆիներ անելով չէ, ցուցադրաբար բուդկեք քանդելով չէ, աշխատանք պիտի արվի. ամենօրյա չերևացող աշխատանք, որը դուք առաջ չէիք նկատում, չէիք ուզում նկատել, հիմա էլ երբ ձեր հերթն է անելու, չեք բաշարում անել։

Ձեր այդքան ատած Սովետական Միությունը կես դար առաջ էդ չոլը այգի սարքեց, նույնիսկ 1992–94 թվականների ծառահատումներից հետո էլ անտառի մի զգալի մասը մնացել էր, բայց եկաք դուք ու…

Նեդոումոկ Հայկոյի տեղը նորմալ, գործից հասկացող մեկին դրեք, ափսոս է Երևանը։

Like this post? Please share to your friends: