Այս մարդը արդեն 3 օր է տարբեր բանկերի մոտ կանգնած…. իսկ հետո ինձ նկատելով որոշեց փախչել

Սեյրան Մայիլյան ֆեյսբուքյան օգտատերն իր էջում գրառում է կատարել.

-Այս մարդը արդեն 3 օր է տարբեր բանկերի մոտ կանգնած, ձեռքին մոտ 50,000 դրամ մոտենում է մարդկանց,

խաբում, իբր վճարային տերմինալով վարկի մարում է ցանկանում անել, ուղղակի չգիտեր, որ միջնորդավճար կա 200 դրամ, ու իր մոտ չկա։ Խնդրում է 200 դրամ, որպեսզի ինքը տուն հասնի դրա համար։

Նրան ասացի, որ բանկի տերմինալը միջնորդավճար չի պահում ու ինձ հետ գա` ես կօգնեմ՝ հրաժարվեց: Հետո ես սպասեցի մոտ 10-15 րոպե, նա փորձեց ուրիշներին խաբել, իսկ հետո ինձ նկատելով որոշեց փախչել։

Զգուշացեք։

Like this post? Please share to your friends: