Մի տղա կար, ով երազում էր Աստծո հետ հանդիպելու մասին․․․ Վերջապես նա հավաքվեց և գնաց Նրան փնտրելու․․․

Մի օր մի երիտասարդ տղա ցանկացավ հանդիպել Աստծո հետ։ Նա գիտեր, որ իրեն երկար ճանապարհորդություն է սպասվում, դրա համար էլ դասավորեց ճամպրուկը, մեջը դրեց նաև մի քանի կտոր թխվածք և 5-6 շիշ էլ հյութ։ Վերջապես նա սկսեց իր երկար ուղին։ Երբ անցավ մի քանի փողոց, այգում մի ծեր կնոջ հանդիպեց․ վերջինս ուղղակի նստած էր և նայում էր թռչուններին։

Ученые объяснили, зачем люди верят в Бога. Ридус

Տղան նստեց կնոջ կողքին և բացեց ճամպրուկը։ Նա պատրաստվում էր հյութ խմել, սակայն նկատեց, որ կինը քաղցած տեսք ունի։ Տղան 2 կտոր թխվածք հանեց և հյուրասիրեց կնոջը։ Կինը շնորհակալություն հայտնեց և ժպտալով վերցրեց։

Նրա ժպիտը այնքան գեղեցիկ էր, որ տղան ցանկացավ նորից տեսնել այն, դրա համար էլ նաև հյութ հյուրասիրեց։ Կինը նորից ժպտաց։ Տղան իրեն երջանիկ էր զգում։

Նրանք ամբողջ օրն այդպես նստեցին և ժպտալով նայեցին միմյանց, սակայն նույնիսկ մի բառ չփոխանակեցին։ Երբ մութն ընկավ, տղան հրաժեշտին ամուր գրկեց տատիկին, իսկ հետո յուրաքանչյուրն իր տուն վերադարձավ։

Երբ տղան մտավ տուն, մայրը զարմացավ՝ տեսնելով որդու երջանիկ դեմքը․

-Ինչո՞վ ես զբաղվել այսօր, որ քեզ այդքան երջանկացրել է։

Ես ճաշել եմ Աստծո հետ։ Գիտես․․․ նա ամենագեղեցիկ ժպիտն ունի, որ ես երբևէ տեսել եմ։

Картинки по запросу "Этот мальчик упаковал свою сумку и ушел из дома искать Бога. Но он не ожидал такой встречи!"

Իսկ տատիկը՝ նույնպես երջանկությունից փայլելով, գնաց իր տուն։ Որդին շշմած էր մոր հանգստությամբ և ներդաշնակությամբ, դրա համար էլ հարցրեց․

-Մայրիկ, որտե՞ղ ես եղել, շատ ուրախ տեսք ունես։

Ես այգում Աստծո հետ թխվածք եմ կերել։ Գիտես, նա շատ ավելի երիտասարդ է, քան ես էլ պատկերացնում։ 

Մենք հաճախ թերագանհատում ենք հպումի, ժպիտի, բարի խոսքի և հաճոյախոսության ուժը։ Բայց դա կարող է զգալիորեն փոխել մեր կյանքը․․․

Հաճախ գրկեք և ժպտացեք մարդկանց, թող նրանք իմանան, որ կարևոր են ձեզ համար։

Like this post? Please share to your friends: