Մի՛ շտապեք քննադատել վարչապետին…Նա ոչ մի սխալ բան չի գրել

Լրագրող Կարինե Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

-Վարչապետի այսօրվա գրառման մասին:
Ես, թեեւ հավատացյալ, բայց եկեղեցական կանոններին եւ տոներին անկանոն հետեւողներից եմ, սակայն գիտեմ, որ Սուրբ Ծննդյան ժամանակ, պատարագից հետո հավատացյալները միմյանց ավետում են՝ «Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, մեզ եւ ձեզ մեծ ավետիս» եւ ի պատասխան լսում՝ «Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի»:
Հարության տոնի ժամանակ ասում են՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց» եւ պատասխանում՝ «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»:
Հիմա՝ ի՞նչ է գրել վարչապետը, գրել է՝ «Քրիստոս ի մեջ մեր հայտնեցավ»: Ո՛չ Սուրբ Ծննդյան, ո՛չ էլ Հարության տոնի ողջույններից որեւէ մեկը: Եթե վարչապետին քննադատող ոմանք իմանային այսքանը եւ մի քիչ պարզ տրամաբանությանը տրվեին, կտեսնեին, որ նրա գրածի մեջ որեւէ սխալ բան չկա: Մարդկանց մեջ Հիսուսի խոսքի նկատմամբ հավատքը ավելի զորացավ Նրա՝ հարություն առնելուց հետո: Մարդիկ տեսան հարություն առած իրենց առաջնորդին, Հիսուս իր Խոսքով ավելի մտավ նրանց սրտերը, մարդիկ համոզվեցին, որ Նա Աստծուց է: Եվ եթե մինչ հարությունը նրանց կողքին էր, ապա հարությունից հետո նրանց մեջ էր եւ նրանց սրտի ու հոգու մեջ էր Հիսուսի Խոսքը: Որեւէ հոգեւորական, անշուշտ, սա ավելի լավ կբացատրի, քան ես արեցի:Բայց էլի եմ ասում՝ սա է տրամաբանությունը. Հիսուս հայտնեցավ մարդկանց մեջ հենց իր հարությամբ: Եվ նրա Խոսքը հավատացյալների համար դարձավ հոգու մեռոն եւ կյանքի բանալի: Այնպես որ, մի՛ շտապեք քննադատել վարչապետին: Նա ոչ մի սխալ բան չի գրել:

Like this post? Please share to your friends: