Մերկնարկել է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը. սա առաջին պաշտոնական բանակցությունն է

Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում մեկնարկել են Ալիև-Փաշինյան բանակցությունները:

Ըստ նախնական օրակարգի, դրանք կտևեն մոտ երկու ժամ, նախ երկու երկրների առաջնորդները, արտգործնախարարները, Մինսկի խմբի համանախագահաները, ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչը ընդհանուր քննարկում կանցկացնեն, ապա Փաշինյանն ու Ալիևն առանձնազրույց կունենան:

Տեղեկացնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվանից Վիեննայում է։ Նրա օդանավը վայրէջք է կատարել երեկ ուշ երեկոյան: Նշենք, որ Հայաստանի ղեկավարն այսօր առաջին անգամ պաշտոնապես բանակցելու է Ադրբեջանի նախագահի հետ։

Մեկնարկում է Փաշինյան-Ալիև առաջին պաշտոնական հանդիպումը

Մեկնարկում է Փաշինյան-Ալիև առաջին պաշտոնական հանդիպումը

Опубликовано Azatutyun TV Пятница, 29 марта 2019 г.

 

Աղբյուր

Like this post? Please share to your friends: