Մարդկանց խաբել են և չեն վերադարձնում գումարը․ ծնողներն ահազանգում են․ ինչ է կատարվել

Այսօր Info Armenia-ի խմբագրություն դիմեցին  մի խումբ ծնողներ, ովքեր իրենց արդարացի բողոքն էին արտահայտում Փոքրիկ Էյնշտեյն Գիտության Թանգարանին։

Բանն այն է, որ սույն թվականի մարտի 18-ին պլանավորվել էր դասարանի այցը Փոքրիկ Էյնշտեյն Գիտության Թանգարան և նախօրոք ծնողները վճարել էին 22000 դրամ կանխավճար։ Սակայն հաշվի առնելով կորոնավիրուսի հետևանքով ստեղծված արտակարգ դրությունը, այցը անորոշ ժամանակով հետաձգվել էր։

Երկար բանակցություններից հետո նրանք համաձայնել էին գումարը ետ վերադարձնելու, սակայն հիմա կրկին մերժում են՝ առաջարկելով խումբ-խումբ(3-4հոգանոց) այցեր կատարել։ Բնականաբար ծնողներից և ոչ մեկը՝ ելնելով անվտանգության կանոններից,չեն համաձայնվում առաջարկին։

Ծնողներն ասացին,որ դիմել են իրավապաշտպանի՝ արդարությունը վերականգնելու համար։

Ծնողների պնդմամբ, ոչ այնքան կարևոր է գումարը,որքան նրանց անպատասխանատու վերաբերմունքը։

Հուսանք այս խնդիրը կգտնի իր արդարացի լուծումը։

Ստորև ներկայացնում ենք վճարման կտրոնը․

Like this post? Please share to your friends: