Հոգնեցինք այս սպիտակ ու մոխրագույն ֆոնից 😕․․․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է կատարել․ եղանակի տեսություն

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

Գագիկ Սուրենյանի գրառումն ու եղանակի տեսությունը

«Հոգնեցինք այս սպիտակ ու մոխրագույն ֆոնից։ Ձմեռը հեչ ապրելու եղանակ չէ»:

Հանրապետության տարածքում՝  փետրվարի 21-23-ը, սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 20-ին և 24-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-23-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝ փետրվարի  20-ի և 24-ի գիշերը, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 20-ի և 24-ի ցերեկը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ թաց ձյան, ցածրադիր գոտում` անձրևի տեսքով:

Like this post? Please share to your friends: