ՀՀԿ ներկայացուցիչները՝ արդեն Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներ

Այսօր ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Աշխաբադում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արժանի կերպով պատասխանել է Ալիևի հայտարարությանը:

Սրա վերաբերյալ իրենց կարծիքն են հայտնել Արմեն Աշոտյանը և Արփինե Հովհաննիսյանը:

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը.

Картинки по запросу աշոտյան փաշինյան

«Ալիևը, իշխանափոխությունից հետո, առիթավորվել էր՝ սևացնելու փորձ անելով Գարեգին Նժդեհին և մեղադրելով Հանրապետական կուսակցությանը։ Նիկոլի պատասխանը տեղին էր։ Երբ մի կողմ է դրվում ներքաղաքական օրակարգը և առաջ է տարվում պետականը»։

Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Картинки по запросу արփինե հովհաննիսյան նիկոլ

«Լավին՝ լավ, վատին՝ վատ։ Նիկոլ Փաշինյանի պատասխանն Ալիևին պետական մտածելակերպի դրսևորում է։ Ոչ մի քայլ նահանջ այս մտածողությունից։ Հենց այստեղ է մեր միասնականության բանալին»։

Like this post? Please share to your friends: