Հիմա էլ պիցցայակերները ամբողջ թույնը ուղղել են մարտի 1-ի 10 զոհերի հարազատների վրա

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

Картинки по запросу ստյոպա սաֆարյան

Հիմա էլ պիցցայակերները ամբողջ թույնը ուղղել են մարտի 1-ի 10 զոհերի հարազատների վրա, թե իբր նրանք սեփական զավակի արյունը ծախել են ու շոու են անում։ Չգիտեմ ինչ անուն տամ սուպերանբարոյականության, սրբապղծության այս դրսևորմանը։ Հանցագործության զոհը կամ նրա հարազատը, ողջ հանրությունը 10 տարուց ավել արդարադատություն է պահանջում, իսկ հանցագործությունը, ինչպես կասեր պիցցամատակարարման հովանավորը՝ ուչաստկովիի մակարդակի գործ է, մանուկից մինչև մեծ գիտեն, թե ով է դրա թիվ մեկ պատասխանատուն։ Ու որքան ստոր լինես, որքան անբարոյական, որքան անառակ, որ զոհի հարազատին մեղադրես, թե ինչու նա գիտի, թե ով է այդ թիվ մեկ պատասխանատուն, ինչու է նրա անունը տալիս ու պահանջում արդար պատիժ։ Սարսափում եմ, որ իմ և իմ սիրելիների շրջապատում նման թունավոր նստվածք է ապրում։ Լուծումը չգիտեմ՝ պետք է մեզ մեկուսացնել իրենցից, թե իրենց մեզանից։ Մի բան գիտեմ, որ նման անբարոյականները իրենց այդ մտածողությամբ անընդհատ ապականելու են մեր շրջակա միջավայրն ու մթնոլորտը ու այդտեղ ապրելը, երեխա մեծացնելը, ստեղծագործելն ու արարելը պրոբլեմ է։

Like this post? Please share to your friends: