Հերթական անգամ համոզվեցի, որ հայերի պես հասնող ազգ շատ քիչ կա… Գոհար Հայրապետյանի հուզիչ գրառումը

Գոհար Հայրապետյանը գրում է. Հերթական անգամ համոզվեցի, որ հայերի պես հասնող, արձագանքող, արագ մոբիլիզացվող ազգ շատ քիչ կա:

Գրառում էի կատարել Ամերիկայում բժշկական օգնության կարիք ունեցող երեխայի համար… երկու հազարից ավել կիսում, 1000-ավոր նամակներ, զանգեր: Էլ պաշտոնյաններ, թե նախկին, թե ներկա, էլ սովորական մարդիկ, էլ ԱՄՆ-ի մայրերի խմբեր:

Էն, որ Եգիպտոսից էին նույնիսկ զանգում մարդ գտնում ԱՄՆ-ում: Դե էլ ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցների մասին չասեմ՝ ինչքան բժիշկ կար գիշերով անկողնուց հանել են: Ձեր բոլորի ջան քերի շնորհիվ տարբեր բժիշկներ են գտնվել և հարցը առաջիկա ժամերում կլուծվի:

Էս փոքր, աակայն կարևոր դրվագը ապացուցեց, որ եթե մենք կարողանանք ամենալավ աշխատեցնել ցանցային պետության բոլոր հնարավորությունները, մեր բոլոր խնդիրները կհաղթահարենք: Ես վստահ եմ, որ այդպես էլ կլինի, քանզի հավատում եմ մեր ազգի հավաքական իմաստությանը: Երեխայի ծնողները բոլորիցդ հատիկ-հատիկ շնորհակալություն են ասում: Իսկ ես ձեզ բոլորիդ գրկում եմ։

Like this post? Please share to your friends: