«Հա ինչ, ինչ, հետո ինչ, չխառնիք». հայտնի տեսանյութի հերոսն ուզում է հանդիպել Ծառուկյանին

Ամիսներ առաջ համացանցում հայտնված տեսանյութը, որտեղ Ջրաշեն գյուղի բնակիչներից մեկը հայտարարել էր, որ իրենց համայնքի ավագանու անդամ Մացո Ուռուսյանն ունի վեցամյա կրթություն լայն տարածում գտավ: Անմիջապես հայտնվեցին բազմաթիվ մեմեր,հումորային գրառումներ ու ծիծաղաշարժ հոլովակներ :

Հա Õ«Õ¶Õ¹, Õ«Õ¶Õ¹, Õ°Õ¥Õ¿Õ¸ Õ«Õ¶Õ¹. Õ°Õ¡ÕµÕ¿Õ¶Õ« տեսանյութի հերոսն ուզում Õ§ Õ°Õ¡Õ¶Õ¤Õ«ÕºÕ¥Õ¬ Ծառուկյանին և սպասում Õ§ գրին քարտի«Հա ինչ, ինչ, հետո ինչ, չխառնիք»-ը դեռ ակտուալ է և շարունակում է մնալ հետհեղափոխական Հայաստանի ամենաշատ ցիտվող արտահայտությունների թոփ տասնյակում: Armdaily.am-ի հետ զրույցում տեսանյութի հերոսը՝ Մացո Ուռուսյանը,  պատմեց, որ մեծ հնչեղություն ստացած դեպքից հետո ինքը բազմաթիվ նոր ընկերներ է ձեռք բերել:

Չնայած նրան, որ կային նաև վատ մեկնաբանություններ, այնուամենայնիվ, դրական արձագանքը ավելի շատ էր: Նրան հիմա փողոցում ճանաչում են, հաճախ մոտենում են, նկարվում :  Չնայած նրան, որ միջադեպին  հումորով է վերաբերվում, ֆեյսբուքյան իր էջում պարբերաբար կիսվում է իր հայտնի արտահայտությամբ նկարներով և տեսանյութերով, այնուամենայնիվ, դիմել է դատարան՝ ապատեղեկատվություն տարածող անձին պատասխանատվության ենթարկելու հայցով։

Картинки по запросу Հա ինչ, ինչ, հետո ինչ

Դատական համակարգից բողոքում է,  ասում է ՝ արդեն քանի ամիս է դատական պրոցեսը ձգձգվում է:  Ինչպես ինքն է ասում, իր կրթությունը 6 ամյա չէ, պարզապես 9-րդ դասարանից հետո ուսումը չի շարունակել, որոշ ժամանակով լքել է Հայաստանը: Հիմա շարունակում է կիսատ թողածը:  Սպիտակի քոլեջում է սովորում, հաշվապահական բաժնի երկրորդ կուրսի ուսանող է։

Ուռուսյանն ասում է ՝ շատ է ցանկանում հանդիպել Գագիկ Ծառուկյանի հետ, կարծում է, նա կօգնի աշխատանք գտնել,միակ հույսը հիմա այդ հանդիպումն ու Ծառուկյանն է: Եթե չստացվի, կարտագաղթի ԱՄՆ, մայիսին գրին քարտի խաղարկության է մասնակցելու:

Ավագանու անդամը Ծառուկյանի հետ հանդիպումից բացի, մի ցանկություն ևս ունի, ուզում է,որ վարչապետը կատարի իր բոլոր խոստումները, ինչպես ինքն է ասում՝ դրա համար ենք հեղափոխություն արել, որ խոստումները դառնան գործ:

Like this post? Please share to your friends: