Հարձակում Նիկոլ Փաշինյանի վրա, և ինչպես վարչապետը սաստեց Մանվել Գրիգորյանի օգնականին

Հարձակում Նիկոլ Փաշինյանի վրա. այսօր հանդիպում պահանջած կինը վռնդում էր նրան Մալաթիայից:

Տեսանյութը՝ ստորև.

Երբ  Նիկոլ Փաշինյանն իջավ Կառավարության շենքի մոտ, որտեղ բողոքի ակցիա են իրականացնում զոհված զինծառայողների հարազատները: Հիշեցնենք, որ հարազատները պահանջում են զոհված զինծառայողների ընտանիքներին 30 միլիոնական դրամ վճարել:

Փաշինյանը լսեց զինծառայողների հարազատների պահանջները, ներկայացրեց իր մոտեցումը: Փաշինյանին մոտեցավ նաև նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի օգնական Մեսրոպ Մանուկյանը՝ ներկայացնելու պահանջը: Փաշինյանը հարց ուղղեց, թե ինչու նախորդ տարիներին Մանվել Գրիգորյանի ունեցվածքը չեն վաճառել օգնելու զոհված զինծառայողների հարազատներին:

– Դուք ի՞նչ բողոք ունեք, հարցրեց Փաշինյանը: Մանվել Գրիգորյանի օգնականը չե՞ք: Մանվել Գրիգորյանի ունեցվածքը ինչու չեք վաճառում կամ մինչև 2018 թվականը ինչու՞ չեք վաճառել թրերը, ոսկիները, փողերը: Ի՞նչ եք եկել:

– Թույլ կտա՞ք:

– Ոչ, թույլ չեմ տա:

Փաշինյանը թույլ չտվեց նրան ավարտել խոսքը և հեռացավ Կառավարության շենք:

Like this post? Please share to your friends: