Հարգանքի է արժանի․․․ ինչպես դիմավորեցին Եվրոպայի հնգակի մեր չեմպիոնին՝ Արթուր Ալեքսանյան

Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն արդեն ժամանել է Երևան։

«Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում հավաքվել էին բազմաթիվ մարզասերներ, ովքեր դիմավորեցին հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին

Հիշեցնենք, որ Հռոմում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը նվաճեց 4 մեդալ՝ 2 ոսկե և 2 բրոնզե:

Գևորգ Ղարիբյանն ու Արթուր Ալեքսանյանը դարձան Եվրոպայի չեմպիոններ, իսկ Կարեն Ասլանյանն ու Կարապետ Չալյանը կանգնեցին պատվո հարթակի երկրորդ աստիճանին:

Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը Հռոմում պայքարեց ԵԱ-ի 5-րդ չեմպիոնության համար: 97 կգ քաշայինների կարգում Ալեքսանյանը գոտեմարտեց Իտալիայի ներկայացուցիչ Նիկոլոզ Կախելաշվիլիի հետ:

ՖՈՏՈ. Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ժամանեց Երևան

Like this post? Please share to your friends: