Հայրը մահшցած որդու մարմինը Արցախից բերել է Գորիս․․․ Չի կարող նման բան լինել. շատ լավ ապրող ընտանիք է․․․

Երեկ ժամը 19:00-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մшհшցու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Հայկ Ներսեսի Ասրյանը:

Armlur լրատվականին մահացած զինվորի մտերիմներից հայտնի դարձավ, որ զինվորի հայրը տղայի դին Արցախից բերել է Գորիս քաղաք, որպեսզի տղայի դին փորձաքննության ենթարկեն՝ հասկանալու, թե ինչ է իրականում կատարվել:

Դատելով իրավիճակից՝ սպայի հարազատները կասկածներ ունեն տղայի մահվшն հանգամանքի հետ կապված. միգուցե այնտեղ ինչ-ինչ հանգամանքներ թաքցնեն, ուստի դին Արցախից տեղափոխել են տվել Գորիս քաղաք: Ըստ նախնական վարկածի՝ իբր սպան ինքնшսպшն է եղել:

Ավելի վաղ ArmLur.am-ը բացառիկ մանրամասներ է հայտնել: Զոհված զինծառայողը Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բնակիչ էր: Ավարտել է Գորիսի թիվ 1 դպրոցը: Սովորել է Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում:

Մասնագիտությամբ ծրագրավորող էր: Ավարտել է Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը:

Հարազատները բացառում են ինքնասպшնության վարկածը:

«Չի կարող նման բան լինել, անհնար է: Շատ լավ ապրող ընտանիք է»,-նշեց բարեկամուհին:

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ անձամբ Հայկին չի ճանաչել. «Ընտանիքին եմ ճանաչում, գիտեմ, որ լավ մարդիկ են: Հայկի մասին էլ տեղեկությունս այն է, որ կրթված, խելացի տղա էր: Այդքանը գիտեմ: Ընտանիքն էլ համեստ, խելացի, ավանդական հայկական ընտանքի է: Ինչքանով ես եմ տեղեկացված՝ չարչարվող, աշխատող ընտանիք է: Մանրամասնորեն չեմ տիրապետում, թե ինչով են զբաղվում»:

Աղբյուր՝ http://armdaily.am/

Like this post? Please share to your friends: