Հայտնի է Արթուր Վանեցյանի՝ հրաժարական ներկայացնելու պատճառը

Երեկ հայտնի դարձավ, որ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը հրաժարական է ներկայացրել։

Դրան անմիջապես հետևեցին հանրության քննարկումները և դրա հնարավոր պատճառների վերհանումը։ Շրջանառվում են մի քանի տարբերակներ․ վարչապետի և այլ պաշտոնատար անձանց գաղտնալսումից, մինչև Մարտի 1-ին առնչվող փաստաթղթերի հափշտակություն ԱԱԾ արխիվից։

Ասում են, որ սույն դեպքերի բացահայտման մասով Նիկոլ Փաշինյանը բացատրություններ էր պահանջել Արթուր Վանեցյանից և կարգադրել նվազագույն ժամկետում բացահայտել դրանք և կազմակերպողներին։

Համաձայն շրջանառվող լուրերի, վարչապետն ունի կասկածներ առ այն, որ ԱԱԾ-ն «միտումնավոր» չի բացահայտում, կամ շեղում է դրանց բացահայտման ընթացքը։

Ասում են նաև, որ բացի վերոնշյալ միջադեպերից, Նիկոլ Փաշինյանին վրդովեցնում է այն հանգամանքը, որ հաճախակիացել են միջադեպերը, երբ ԱԱԾ են հրավիրվում քաղաքացիական ակտիվ հասարակության ներկայացուցիչներ, ընդդիմադիր գործիչներ, ինչը հանրության մոտ ավելացնում է դժգոհություններն իշխող կուսակցության դեմ։

Like this post? Please share to your friends: