Հայի այս տեսակ տականքը, եթե դրան կարելի է հայ անվանել, նույնպես անմրցելի է…

Արմեն Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի շուրջ ծավալվող վերջին իրադարձություններին.

-Դե ինչ, ոմն մեկի կամակորությունն ու տգիտությունը, ինքնահաճությունն ու ինքնասիրահարվածությունը զզվանք է առաջացնում…

Եվ այդ նողկալի մարդուկը շարունակում է դիմադրել արդարադատությանը։ Փաստորեն նրա մոտ կամքի և տոկունության, համարձակության և տղամարդկության մասին խոսք լինել չի կարող։

Համապատասխան «ուղեղային կենտրոնների անսարքության» պատճառով նա բացարձակապես չի գիտակցում այն իրավական «վտանգները», որ սպասվում են իրեն…
Առհասարակ մարդկային կամքը ենթադրում է զոհողություն, նպատակ, Հայրենիքին ու Ժողովրդին ծառայելու վճռականություն։

Այսօր ականատեսն ենք նախկին պաշտոնյայի կամքի և համարձակության իսպառ բացակայությանը։

Նա ընկել է մանրուքների հետևից, մտածում է միմիայն իր անհատական խնդիրների մասին, ուզում է ամեն գնով պահպանել ժողովրդից կողոպտած միլիոնները, սակայն, բարեբախտաբար, այսօր այլևս ուժն ու հնարավորությունները չեն բավականացնում և նա վերածվել է խղճուկ արարածի, հասարակության խորթ անդամի…

Հ.Գ. Հայի այս տեսակ տականքը, եթե դրան կարելի է հայ անվանել, նույնպես անմրցելի է…

Like this post? Please share to your friends: