Հայաստանում՝ հետևյալ հատվածներում, օդի ջերմաստիճանը կհասնի +18․․․+20 աստիճանի…հզոր ցիկլոն է մոտենում

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

Գագիկ Սուրենյանը՝ սպասվող եղանակի մասին

«Եվրոպական երկրների գրեթե բոլոր օդերևութաբանական ծառայությունները հրապարակում են առաջիկա օրերին ողջ Եվրոպայում սպասվող անոմալ տաքերի մասին։ Սահարա անապատից սկիզբ առնող տաք օդի հզոր ալիքն սկսած դեկտեմբերի 14-ից սկսում է տեղաշարժվել դեպի հյուսիս։ Այն իր ազդեցության գոտում է վերցնում ամբողջ Եվրոպան` հասնելով մինչև Սկանդինավյան երկրներ, ամբողջ Ռուսաստանի եվրոպական մասը, Փոքր Ասիան, Մերձավոր Արևելքը և ՀՀ տարածքը։

На изображении может находиться: вода и на улице
Արդեն նշել ենք, որ դեկտեմբերի 14-17-ին Հայաստանի ողջ տարածքում սպասվում է աստիճանաբար ջերմաստիճանի բարձրացում` այսօրվա համեմատ մոտ 5-7 աստիճանով։ Դեկտեմբերի 14-ից հետո հատկապես խիստ բարձր ջերմային ֆոն է սպասվում Տավուշում և Սյունիքում, այս մարզերի հովտային գոտում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +18․․․+20 աստիճանի»։

Like this post? Please share to your friends: