Համացանցում տարածվել է կեղծ տեղեկատվություն. Առուշ Առուշանյանը՝ ձերբակալվելու մասին

Այսօր ArmDay.am կայքը հոդված էր հրապարակել, որ երեկ առավոտյան քննվող քրեական գործի շրջանակում խուզարկություն է տեղի ունեցել   Գորիսի քաղաքապետ  Առուշ Առուշանյանի և Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի բնակարաններում։  Կայքի ունեցած տեղեկություններով՝ Առուշ Առուշանյանը և Մենուա Հովսեփյանը ձերբակալվել են։ Առուշ Առուշանյանը տեղափոխվել է Երևան։

Տեղեկացնում ենք, որ Info Armenia կայքը կապ հաստատեց քաղաքապետի հետ և պարզեց լուրի իսկությունը։

ArmDay.am կայքի հրապարակած հոդվածը չի համապատասխանում իրականությանը,որևէ խուզարկություն չի եղել և ոչ ոք չի ձերբակալվել։Ավելին,նա երեկ և այս պահին նույնպես աշխատանքի վայրում է։

Իսկ,թե որն է նման կեղծ լուրերի տարածման նպատակը,անհասկանալի է։

Like this post? Please share to your friends: