Կրկին արտակարգ իրավիճակ բանակում…հրամանատարի տեղակալը յուրացրել է զինվորների համար նախատեսված մսի պահածոն

Տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Հրամանատարի տեղակալը յուրացրել է զինվորների համար նախատեսված մսի պահածոն: Պահածոն յուրացնելու համար մեղադրանք է առաջադրվել զորամասի 1-ին հրաձգային գումարտակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալին։

Նախնական քննության տվյալներով՝ հրամանատարի տեղակալը պահեստային ծառայության պահեստից, ով ստացել է մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի համար նախատեսված 65 կգ ընդհանուր քաշով մսի պահածո, որը պայմանագրային զինծառայողի հետ բեռնել է վերջինիս Գազ 53 մակնիշի ավտոմեքենան և հափշտակելու դիտավորությամբ դուրս է բերել զորամասի տարածքից, գումարտակի պահեստ չի մուտքագրել և անձնակազմին հատկացնելու փոխարեն յուրացրել է այն:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2 մասի 1-ին կետով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Like this post? Please share to your friends: