Կուտոյանի դեպքի պատճառները բացահայտված են․ տեսանյութ

Հմայակ Հովհաննիսյանը՝ ով հանդիսանում է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ,  սեփական վարկածն ունի ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մшհվшն պատճառների մասին և համարում է, որ դրանք բացահայտված են։

Ըստ քաղաքագետի՝ առանցքային վկա, ԱԱԾ պետ Կուտոյանը Լոնդոն ուսանելու էր գնացել ներկա իշխանության հետ պայմանավորվածության արդյունքում, նրան երաշխավոր էր կանգնել ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը, սակայն Կուտոյանի խնդիրները սկսվել են այն պահից, երբ Վանեցյանը զրկվել է պաշտոնից։ «Վիգեն Սարգսյանն ու Գեորգի Կուտոյանը առանցքային վկաներ են, երկուսն էլ գնացել են արտերկիր՝ սովորելու:

Ինչպե՞ս կարող էր Կուտոյանը չներգրավվել որևէ գործով որպես վկա։ Կուտոյանի գարանտը Վանեցյանն էր, որը գարանտ էր կանգնել, որ իրեն չեն ներգրավի որպես վկա, իրենից ոչ մի բան չեն ուզի, չեն քաշքշի ո՛չ ԱԱԾ-ից կորած փաստաթղթերի կապակցությամբ, ո՛չ ապրիլյան պատերազմի։ Նա ուզում էր հեռու մնալ այդ ամենից, և նրան այդ հնարավորությունն ընձեռնվեց»,- իր վարկածը շարադրեց Հովհաննիսյանը՝ հավելելով. «Հիմա այդ գարանտը չկա, և Սերժ Սարգսյանն ու նրա թիմը նրան կանչել էին: Նա հայտնվեց սևերի ու սպիտակների արանքում։ Իրեն ասել են՝ արի։Ոչ թե ինքն է զանգել, իր ծառայություններն է առաջարկել Սերժ Սարգսյանին»։ Քաղաքագետի դիտարկմամբ՝ Կուտոյանը գործող անձ էր, առանցքային դեմք, որն ականատես էր եղել իշխանափոխության ամբողջ գործընթացին։ «Կուտոյանին Սերժ Սարգսյանը որոշել էր օգտագործել իշխանության տրանզիտի ընթացքում, և նա իրազեկված էր, թե ինչպես իշխանափոխությունը տեղի ունեցավ, ինչ թաքնված մեխանիզմներ են գործել այդ ընթացքում»,- նկատեց քաղաքագետը՝ հավելելով, որ Կուտոյանի մահը համընկավ ԱԱԾ-ում «Հոկտեմբերի 27-ի» գործի վերաբացման հետ։ «Որպես ԱԱԾ պետ՝ «Հոկտեմբերի 27-ի» սցենարը չէր կարող չիմանար»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը՝ հիշեցնելով, որ կարևոր փաստաթղթեր էին անհետացել ԱԱԾ-ի արխիվից:

«Նա դերակատար չի եղել, բայց ամենամեծ վտանգը սպառնում է ամենատեղեկացված մարդկանց»,- ասաց նա: Անդրադառնալով ԱԱԾ-ում «Հոկտեմբերի 27-ի» գործից անջատված մասի քննությանը՝ քաղաքագետը շեշտեց, որ «Հոկտեմբերի 27-ի» գործը պետք է բացահայտվի. «Եթե դու չես կարող քո քաղաքացու անվտանգությունն ապահովել, ուրեմն եկեք փակենք այս պետությունը։ Չի կարող լինել պետություն, որտեղ դատաիրավական համակարգն ի վիճակի չէ բացահայտել կատարվող դաժան հանցագործությունները: Այն փաստարկը, որ կան աշխարհաքաղաքական ուժեր, գործոններ, ծիծաղելի է։ Եթե դու ի վիճակի չես պաշտպանել քո քաղաքացիներին ինչ-ինչ իրական կամ թվացյալ արտաքին միջամտություններից, այդ դեպքում դու արժանի չես գոյատևելու որպես լիարժեք անկախ պետություն»։

Like this post? Please share to your friends: