Կորոնավիրուսի 2-րդ ալիքի հետ գործ ունենք. վարչական լծակներն ավելի կխստացվեն»․ Արսեն Թորոսյանն ու Նիկոլ Փաշինյանը՝ երկրում ստեղծված վիճակի մասին

«Կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ երկրում հաստատված է բավականին ծանր իրավիճակ: Ըստ էության՝ կարող ենք ասել, որ գործ ունենք կորոնավիրուսի 2-րդ ալիքի հետ»,- այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կորոնավիրուսի 2-րդ ալիքի հետ գործ ունենք. վարչական լծակներն ավելի կխստացվեն». վարչապետ

Նրա խոսքով՝ կառավարության բազմակողմանի և մասնագիտական քննարկումների արդյունքում հանգել են այն եզրահանգման, որ պարետատան սահմանած կանոնները համարժեք են իրավիճակին. «Դրանք բովանդակային առումով էֆեկտիվ են և խնդիրն այստեղ մնում է այդ կանոնների պահպանումը: Ցավոք, մենք խնդիր ունենք կանոնների պահպանման որակի հետ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա կրկին կոչ արեց քաղաքացիներին՝ պահպանել պարետատան սահմանած կանոնները. «Մենք չենք զլանա նաև վարչական հարկադրանքի միջոցներ կիրառել, որպեսզի այդ գործողությունները կիրառվեն»,- հայտնեց վարչապետը՝ հավելելով, որ վաչական լծակներն ավելի կխստացվեն:

«269 ծանր, 51 ծայրահեղ ծանր, 15-ը միացված են թոքերի արհեստական շնչառության սարքերին». մանրամասնում է նախարարը

«Այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակված դեպքերից ունենք 269 ծանր դեպք, 51՝ ծայրահեղ ծանր, 15-ը միացված են թոքերի արհեստական շնչառության սարքերին»,- այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարն ասաց, որ դիմակների կարգապահ և արդյունավետ կրումը ուղիղ ազդում է այն թվի վրա, որով պարետատունը չափում է վարակի տարածման տեմպը. «Դա վերարտադրողականության թիվն է, որը որակյալ դիմակներ կրելու դեպքում կարող է իջնել 1-ից, ինչը թույլ կտա մարել վարակը: Այսինքն, եթե մենք հավաքական ջանքերով, մեր կողմից կանոնները ճիշտ սահմանելով և մեր քաղաքացիների կողմից այդ կանոնները ճիշտ սահմանելով առաջ գնանք, ապա մենք կունենանք բոլոր շանսերը, որ վարակը պահենք կառավարելի, ինչպես նաև՝ մարման վիճակում»,- ասաց Արսեն Թորոսյանը:

Like this post? Please share to your friends: