Կանխվել է 21-ամյա տղայի ինքնասպանության փորձը. նա ասում էր․ ․ ․ ․ ․

Կանխվել է 21-ամյա տղայի ինքնասպանության փորձը. նա ասում էր՝ ցանկանում է այդ կերպ միանալ իր զոհված ընկերներին

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունվարի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12::45-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Քասախ գետի մոտ գտնվող կամրջի ճաղավանդակին մի քաղաքացի է կանգնել ու ցանկանում է ցած նետվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի անչափահասների գործերով բաժանմունքի պետ Խաչատրյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ոստիկանության Աշտարակրի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատարի պաշտոնակատար Արմեն Հովսեփյանի գլխավորությամբ:

Վերջինիս նախաձեռնությամբ ոստիկանները բանակցություններ են վարել այդ քաղաքացու հետ, որպեսզի նա չդիմի ծայրահեղ այդ քայլին և անցնի անվտանգ վայր:

Ի վերջո, դասակի հրամանատարին հաջողվել է համոզել և քաղաքացուն ոստիկանների հետ կարողացել են հետ բերել վտանգավոր եզրագծից:

Այդ քաղաքացուն ոստիկաններն ուղեկցել են ոստիկանության Աշտարակի բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա Արագածոտնի մարզի բնակիչ, 21-ամյա Ա. Մ.-ն է, ով ոստիկաններին հայտնել է, որ ցանկանում է այդ ձևով վերջ տալ իր կյանքին, որպեսզի միանա իր զոհված ընկերներին:

Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Like this post? Please share to your friends: