Լսի, աղջի տասը րոպեից դիմումդ սեղանիս լինի…

Երեւանի քաղաքապետարանի ավագանու այսօրվա նիստին նախատեսված էր հարցուպատասխան ավագանու անդամների եւ թաղապետերի, քաղաքապետի եւ փոխքաղաքապետերի միջեւ:


Այդ շրջանակում ելույթ ունեցավ «Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանը՝ նշելով, որ Ավանի թաղապետ Արա Դանիելյանը անհիմն ազատել է թաղապետարանի աշխատակից Վանուհին:

 

«Ստիպում եք ազատման դիմում գրել, հիմա վարչական շրջանի ղեկավարի բառապաշարից. «Լսի, աղջի տասը րոպեից դիմումդ սեղանիս լինի»,- հեգնանքով հարցնում է ղեկավարը, պատասխանը լսելուց հետո, որ մեկ երեխա ունի, ասել է ՝ դե ինչ ուզում եք արեք, գնացեք, սոված-սատկեք, դա տեղի է ունեցել երկու փոխթաղապետերի ներկայությամբ:

Միջանցքում հանդիպելիս ամեն անգամ ծաղրել ու հեգնել են, փորձել են հասնել նրան, որ դիմում գրի, սակայն ստիպված դիմացել է այդ կտտանքներին»,-նշեց Խաչատրյանը:

Ավանի թաղապետ Արա Դանիելյանն ասաց, որ սկզբում խղճացել է այդ կնոջը, հետո իմացել, որ երեխաների թվաքանակի հարցում իրեն ստել է, ասել է, որ ազատվի աշխատանքից: Իսկ ինչ վերաբերում  է նմանատիպ խոսքերին, ասաց, որ ինքը այդպիսի բառեր չի ասել, դա թույլ չի տա իր կրթությունը:

«Վարչապետի մեղքը չեկավ դրոշի համար մարդ ազատելուց, դուք էլ իմ մեղքը չեք գալու, ես պայքարելու եմ ձեր ազատման համար, որովհետեւ դուք հին Հայաստանի ոստիկանի վարքագիծ ունեք, իսկ ես պայքարել եմ ձեր նմանների դեմ:

Դուք թույլ եք տվել կնոջ հետ պահել Ձեզ այդպես, Դուք Տարոն Մարգարյանի կոռումպացված, թալանչի պահող փոխթաղապետը չե՞ք»,-արձագանքեց «Լույս» խմբակցության ավագանու անդամը:

 

Աղբյուր

Like this post? Please share to your friends: